Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

ՀՀ էներգետիկ ոլորտում անհրաժեշտ է իրականացնել ֆինանսական առողջացման ծրագրեր

ՀՀ էներգետիկ ոլորտում անհրաժեշտ է իրականացնել ֆինանսական առողջացման ծրագրեր
16.06.2015 | 15:15

Հայաստանի էներգետիկ ոլորտի գլխավոր մարտահրավերների և այդ մարտահրավերների լուծումների վերաբերյալ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին ասաց, թե ոլորտի կառավարումը վատթարանում է։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին սակագները գտնվել են ծախսածածկման մակարդակից ցածր, իսկ Որոտանը վաճառվել է ոչ մրցութային եղանակով:
«Հրազդանի ՋԷԿ-ը պետք է շարունակի համակարգում ամենաթանկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ պակասուրդից խուսափելու նպատակով, որովհետև նոր, ավելի ցածր ինքնարժեքով ՀՑԳՏ-ն չի կարող շահագործման հանձնվել 2020 թվականից շուտ, իսկ Մեծամորի ԱԷԿ-ը պլանավորված է մեկ տարով կանգնեցնել 2016 թվականին»,-ասաց Լորա Բեյլին՝ նշելով, որ հնարավոր չէ դադարեցնել Հրազդանի ՋԷԿ-ի աշխատանքները:
Հաջորդ մարտահրավերը, ըստ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի, սակագների մատչելիությունն է: «Սակագների մատչելիությունը դարձել է լուրջ խնդիր: Էներգիայի աճող սակագների պատճառով՝ դրանց վրա ծախսվող գումարները կազմում են տնտեսությունների բյուջեի 10%-ը»,-հայտարարեց Լորա Բեյլին:
Խոսելով էլեկտրամատակարարման անվտանգության մարտահրավերների մասին, Համաշխարհային բանկի պաշտոնյան թվարկեց հնացած էլեկտրահաղորդագծերը, հնացած կարևոր ենթակայանները: Լուծումները, ըստ Լորա Բեյլիի, գոյություն ունեցող ակտիվների հիմնանորոգման և ներդրումների առաջնահերթությունների որոշմամբ պետք է լինեն: «Անհրաժեշտ է ավելացնել արտադրական նոր հնարավորությունները, իրականացնել ֆինանսական առողջացման ծրագրեր, պաշտպանել Հայաստանի ամենաաղքատ ընտանեկան տնտեսություններին»,-նշեց Լորա Բեյլին:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀԲ-ի էներգետիկ ոլորտի ավագ պատասխանատու Արթուր Կոչնակյանն ասաց, որ առաջին մարտահրավերը բավարար էլեկտրաէներգիայի երկարաժամկետ մատակարարումն է: «Շատ կարևոր է մոտ ապագայում շահագործման հանձնել նոր ջերմային էներգաբլոկ: Այն, ամենայն հավանականությամբ, շահագործման կհանձնվի մոտակա 3-4 տարիների ընթացքում,-հայտարարեց Արթուր Կոչնակյանը,-ենթակայանների մասով գրեթե չֆինանսավորված և ուշադրությունից վրիպածներ չկան»: Կարևոր խնդիր է նաև էլեկտրաէներգիայի մատչելիությունը սպառողների համար: Նրա գնահատականով՝ վերջին թանկացումները մեծապես կազդեն տնային տնտեսությունների եկամուտների վրա. «Դա միջազգային պրակտիկայում կոչվում է էներգետիկ աղքատություն»: Նա ասաց, թե ցանկալի է ուշադրություն դարձնել և գործող ընտանեկան նպաստների միջոցով մեղմել սակագների ազդեցության աճը սպառողների վրա: Բանախոսներն ասացին, որ ըստ հետազոտությունների, լուծումներից մեկը ոլորտի ընկերությունների կողմից հիմնական գործունեության հետ կապ չունեցող ծախսերի դադարեցումն է: Պետք է սակագները մշտապես պահպանել ծախսածածկող մակարդակի վրա:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ